ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանում ՀԱՄԱՍ–ի դեմ. Axios
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է պատրաստում պաղեստինյան իսլամական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ կապված Իսրայելի վրա հարձակման հետ, հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ակնկալվում է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն այս շաբաթ։
Ըստ Axios-ի զրուցակիցների, պատժամիջոցների ցուցակում կարող են ներառվել «ՀԱՄԱՍ–ի մի քանի առաջնորդներ»։ Պատժամիջոցների կարող են ենթարկվել նաև այն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց միջոցով ֆինանսավորվում է պաղեստինյան իսլամական շարժումը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ինչպես գրում է Axios-ը, հույս ունի, որ օտարերկրյա կառավարությունների օգնությամբ կկարողանա ամբողջությամբ կասեցնել ՀԱՄԱՍ-ի անօրինական ֆինանսական գործունեությունը։
«Չնայած ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն ԱՄՆ-ում ակտիվներ չունեն, պատժամիջոցները կուժեղացնեն ճնշումը որոշ երկրների վրա, որտեղ նրանք գտնվում են, օրինակ՝ Քաթարը», - հրատարակությանը հայտնել է աղբյուրներից մեկը:
Ակնկալվում է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ միայն «պատժամիջոցների առաջին փուլը» կընդունվի և ուժի մեջ կմտնի այս շաբաթ, իսկ «լրացուցիչ միջոցները» կձեռնարկվեն ավելի ուշ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինցի գրոհայինների կողմից իսրայելական տարածքների վրա հարձակումով, շարունակվում է արդեն տասն օր։ Վերջին տվյալներով՝ այս ընթացքում Իսրայելում մահացել է 1,4 հազար մարդ, Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...