ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի գնդակոծությունների, գրում է BBC-ն։ 

 

Տեսանյութում, որը Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը հրապարակել է X ցանցում (նախկինում՝ Twitter), ութ շենքերի վրա հարձակումների կադրերն են։

 

Տեսանյութի վերնագրում ասվում էր, որ հարվածները պատասխան են եղել երկուշաբթի օրը Իսրայելի տարածքում հնչած կրակոցներին: 

 

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարձակվել է ավելի քան 200 թիրախի վրա։ Բանակը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բանկին: 

Պատահարներ