ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հիվանդանոցի վրա ավիահարվածից հետո ցույցեր են սկսվել Թուրքիայում, Իրանում, արաբական մի շարք երկրներում

Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո արաբական երկրներում և քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել: 

 

Նշենք, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար:

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել իսլամական աշխարհին ցույցի դուրս գալ բոլոր երկրներում Իսրայելի դեսպանատների առջեւ։ Իր հերթին, ՑԱԽԱԼ–ի խոսնակն ասել է, որ «Իսլամական ջիհադը» պատասխանատվություն է կրում հրթիռի արձակման համար, որը հարվածել է հիվանդանոցին:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հրկիզել են Իսրայելի դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը եւ փորձում են ներս մտնել, իսկ պաղեստինյան Ջենինում իսրայելական բանակը կրակ է բացել ցուցարարների վրա։ Մարդիկ փողոց են դուրս եկել նաև Եգիպտոսի, Թունիսի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և Իրանի տարբեր քաղաքներում։

 

Ցույցեր են նաև Անկարայում և Ստամբուլում Իսրայելի հյուպատոսությունների դիմաց:

Պատահարներ