ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է ՀՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։

 

«Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարեց նա։

 

Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք և դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։

 

«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։