Բայդենը պետք է սովորի հարգել ուրիշներին. Պուտինը՝ իրեն «ճնշելու» մասին հայտարարության մասին
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ջո Բայդենի հայտարարությունը, թե ինքը մտադիր է «ճնշել» Ռուսաստանի նախագահին, նշել է, որ ամերիկացի առաջնորդը պետք է սովորի հարգել ուրիշներին։
Նա վստահ է, որ եթե ԱՄՆ-ն այլ խնդիր չունի, քան Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը, ապա «որոշ իմաստով դա վատ չէ»։
«Բայց, չնայած իմ նշած փորձին, մենք Ռուսաստանում հայտնի ասացվածք ունենք. մենք պետք է սովորենք հարգել ուրիշներին, և այդ դեպքում որևէ մեկին ճնշելու կարիք չի լինի»,- ասել է Պուտինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահը հավելել է, որ «ինչ-որ պատճառով կամ ընդհանրապես առանց պատճառի անընդհատ ինչ-որ մեկին ճնշելու ցանկությունը հանգեցնում է խնդիրների»:
Պատասխանելով ճշտող հարցին, թե հնարավո՞ր է ընդհանրապես իրեն ճնշել, Պուտինը պատասխանել է. «Կարծում եմ, որ սա անձամբ ինձ չի վերաբերում, սա երկրի շահերին է վերաբերում, իսկ Ռուսաստանի շահերը ճնշել հնարավոր չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...