ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 1000 մարդ է մնացել Գազայի հատվածում շենքերի փլատակների տակ

Համացանցում նոր կադրեր են հայտնվել Գազայի հատվածի թիրախներին Իսրայելի օդային հարվածների մասին։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 2670 մարդ է զոհվել։ Ավելի քան 9600-ը վիրավորվել է։

 

Հաղորդվում է նաեւ, որ ավելի քան 1000 մարդ անհետացել է քաղաքի ավերված շենքերի փլատակների տակ։ Նրանց որոնում են փրկարարներն ու կամավորները։

 

Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան հայտնել էր, որ Գազայի հատվածում փրկարարները չեն կարողացել փլատակների տակից հանել ռմբակոծությունների արդյունքում զոհվածների մարմինները՝ հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում ավերվել է ավելի քան 1,3 հազար շինություն, որը պարունակում է ավելի քան 5,5 հազար բնակելի միավոր, ևս 3,7 հազար շինություն լրջորեն վնասվել է։

Պատահարներ