ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ 

Ասկերանի շրջանում փակվել է ևս մեկ ժամանակավոր դիտակետ:  Ընդհանուր առմամբ ՌԴ խաղաղապահներն արդեն 24 դիտակետ են փակել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում