«Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակն այնքան էլ լավ չի». Բաբկեն Սեդրակյան

Անցած մեկ շաբաթում Երեւանի մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 563 407 ուղեւոր. Գիծ է դուրս բերվել 2758 գնացք: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ:

 

Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն  Սեդրակյանը նշեց, որ ընկերության տեխնիկական վիճակն այնքան էլ լավ չի. «Սպասում ենք, որ պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ պետք է վերանորոգենք: Սպասում ենք, կառավարության կողմից պետք է ֆինանսավորում լինի: Մի անգամ ֆիննախից մերժեցին, հետ եկավ մեզ մոտ, նշեցին, որ հաջորդ տարվա բյուջեում էին նախատեսում այդ գումարները, բայց նորից դիմումը գնացել է ՏԿԵ նախարարություն: Ինձ թվում է, որ պետք է հաստատվի: Մոտ 200 մլն դրամի պահեստամասերի մասին է խոսքը»,-ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ դա իրենց հրատապ է պետք:

 

Տնօրենի պաշտոնակտարը տեղեկացրեց, որ 4 կմ ռելսերը ճանապարհին է, որը կհասնի մոտ մեկ ամսվա ընթացքում:

 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ինձ ուղարկեք ձեր գրության համարը, ես կզբաղվեմ անձամբ»:

Քաղաքականություն