Գերմանիան Իրանին նախազգուշացրել է «կրակի վրա յուղ չլցնել»
Գերմանիան Իրանին զգուշացրել է ավելի չսրել Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտությունը այն բանից հետո, երբ երկրի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կրակի հետ խաղալ այս իրավիճակում և կրակի վրա յուղ լցնել կամ որևէ այլ կերպ իրավիճակն ավելի թեժացնել, պետք է իսկապես լավ մտածի, քանի որ մենք բախվում ենք պոտենցիալ խոշոր տարածաշրջանային հակամարտության», - ասել է ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը։
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցությունը որակել է Իսլամական Հանրապետության մշտական և անշրջելի քաղաքականությունը և հիշեցրել, որ նրանք, ովքեր լռում են Իսրայելի հանցագործությունների մասին, պետք է պատասխան տան իրենց ներկայիս պահվածքի համար Աստծո, իրենց խղճի և պատմության դատարանի առաջ: Այս մասին գրում է «Մեհր» գոծակալությունը:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաըն...
Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վար...
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրո...
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...