ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հեզբոլլահի» դրոշը բարձրացվել է Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական ռազմաբազայում. ԶԼՄ
Լիբանանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Հեզբոլլահի» դրոշը բարձրացվել է Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական ռազմաբազայում:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ «Հեզբոլլահի» կողմից Իսրայելում ամրացված կետը գրավելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում իսրայելա-լիբանանյան սահմանին. իրավիճակը լարված է
Իսրայելական զինվորականներն արձանագրել են Գոլանի բարձունքներում գտնվող Հար Դով լեռան շրջանում Լիբանանից մոտ 30 արկի արձակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուկրաինայի հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է». Պուտին
Ուկրաինայի հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելական օդուժը հարվածել է Հալեպի միջազգային օդանավակայանին
Իսրայելցի զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին: Այս...