Ադրբեջանցիների կողմից Պետերբուրգում անցորդներին ծեծի ենթարկելու մասով քրգործ կհարուցվի
ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հանձնարարել է զեկուցագիր պատրաստել և քրեական գործ հարուցել Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների կողմից պատահական անցորդներին ծեծի ենթարկելու մասով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը։
Baza և մի շարք այլ Տելեգրամ-ալիքներ հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների մի խումբ պատահական անցորդներին ծեծի է ենթարկում ու այդ կադրերը տեղադրում սոցցանցերում։
«Ռուսաստանի ՔԿ նախագահը Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնակատար Բոբկով Օ.Վ.–ին հանձնարարել է քրեական գործ հարուցել և զեկույց պատրաստել»,– ասված է հաղորդագրությունում։
Համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երիտասարդները հարձակվում պատահական անցորդների վրա, ծեծում և հայհոյում նրանց։ Դա տեղի է ունենում Պետերբուրգի տարբեր հատվածներում, հիմնականում մետրոյի և առևտրի կենտրոնների մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ադրբեջանցի երիտասարդների ամբոխը քաոս է ստեղծում և ծեծի ենթարկում տեղի բնակիչներին առանց որևէ պատճառաբանության:
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց է եղել. փաստաբան
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրո...
Հռոմի Պապը՝ Արցախի հոգևոր հուշարձանների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Այս մասին...
Հայտնի է` Իսրայելից քանի ՀՀ քաղաքացի է տեղափոխվում Երևան
Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը: Չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգո...
Երևանի համար նախատեսվում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս
Հոկտեմբերի 13-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումները, որոնք համայնքին...