ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հացկերույթն ավարտվել է սպանությամբ. 39–ամյա տղամարդը ձերբակալվել է
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի տներից մեկում տղամարդկանց հացկերույթն ավարտվել է սպանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 21.00-ի սահմաններում տանտիրոջ հետ ընթրել և ոգելից խմիչք են օգտագործել 41-ամյա, 55-ամյա և 39-ամյա երեք տղամարդ, ինչից հետո վիճաբանություն է սկսվել տանտիրոջ և 39-ամյա տղամարդու միջև:
39-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել 64-ամյա տանտիրոջը, ապա բութ առարկայով խփել է տղամարդու գլխին, ինչից հետո տանտերը մահացել է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։
Հրազդանի բնակիչ 39-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հումանիտար օգնության հսկայական շարասյունը սպասում է Եգիպտոսից Գազա մտնելուն
Հումանիտար օգնության հսկայական շարասյունը, որն ուղարկվել է ինչպես մուսուլմանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի
News.am -ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ստացել ենք աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նոր աղբավայր կառուցելու ծրագրին, տեղեկացնելով, որ ստացվել է...