ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայի քաղաքներում և Նյու Յորքում բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի
Գերմանիայի քաղաքներում և Նյու Յորքում բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի։
Der Speigel-ի տվյալներով՝ ցույցերի ֆոնին ուժեղացվել է հրեական կազմակերպությունների պաշտպանությունը։ Բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները պոկել ու հրկիզել են Իսրայելի դրոշները։ Միաժամանակ, մի շարք քաղաքներում արդեն արգելված են Պաղեստինին և ՀԱՄԱՍ-ին աջակցության գործողությունները։
«Պաղեստինամետ հանդիպումներն արդեն արգելված են Բեռլինում, ինչպես նաև Համբուրգում, Մյունխենում, Մանհայմում և Ռեգենսբուրգում»,-ասվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ՝ Bild-ը հայտնել էր, որ Գերմանիան քննարկում է մարդկանց արտաքսելու հնարավորությունը, ովքեր տոնում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելում խաղաղ բնակիչների վրա։
Միջադեպից հետո իսրայելական քաղաքներում՝ Բեռլինում, Համբուրգում, Ֆրանկֆուրտում ցույցեր են անցկացվել, որտեղ հավաքվածները ուրախացել են իսրայելցի խաղաղ բնակիչների ոչնչացման համար։
Ամերիկյան Նյու Յորքում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ ի պաշտպանություն Պաղեստինի հանրահավաքի։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը.
«Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ դատապարտելու Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծությունները»,- ասվում է հոդվածում։
Հրատարակության համաձայն՝ բողոքի ակցիան ընթանում է խաղաղ պայմաններում, որի մասնակիցների մեջ հիմնականում երիտասարդներ են, որոնք ծածանում են պաղեստինյան դրոշներ։
Հոդվածում նշում է, որ ցուցարարները կոչ են անում վերջ տալ իսրայելական օկուպացիային և պաղեստինյան տարածքների ազատագրմանը։ Նրանք Իսրայելին մեղադրում են պաղեստինցիների ցեղասպանության մեջ և կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը դադարեցնել աջակցել մերձավորարևելյան դաշնակցին։
Ինչպես գրում է թերթը, ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են անցկացվել նաեւ ԱՄՆ այլ քաղաքներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հումանիտար օգնության հսկայական շարասյունը սպասում է Եգիպտոսից Գազա մտնելուն
Հումանիտար օգնության հսկայական շարասյունը, որն ուղարկվել է ինչպես մուսուլմանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի
News.am -ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ստացել ենք աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նոր աղբավայր կառուցելու ծրագրին, տեղեկացնելով, որ ստացվել է...