ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ամբողջովին իմ պարտությունն էր․ Պետրակով
Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղում կրած 0-2 հաշվով պարտությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային ասուլիսը։
«Շնորհավորում եմ մրցակցին արժանի հաղթանակի համար։ Կարծում եմ՝ սա իմ մարզչական պարտությունն է, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Այսօր դեռ առավոտյան նախավարժանքին զգացի, որ տղաների տրամադրվածությունը մի փոքր այն չէ։ Երևի շատերը մտածում էին, որ ուղղակի կարգի հաշվին կարող ենք հաղթել նրանց, բայց չստացվեց։
Լատվիան հավաքված էր խաղում, կռիվ էր տալիս։ Սա ամբողջովին իմ պարտությունն էր»,-ասել է Պետրակովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միասնական լինելու ժամանակն է. Պետրակովի կոչը` Լատվիա-Հայաստան խաղից առաջ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ դիմել է երկրպագուների...
1-0. Լատվիան բացեց խաղի հաշիվը
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ռիգայում մեկնարկել է ֆուտբոլի «Եվրո-2024»-ի որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպո...
0-2. Հայաստանը պարտվեց Լատվիային
Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիայի հավաքականին։ Այսպիսով, 0։2 հաշվով ավարտվեց Եվրո-2024-...
Մեկնարկել է Լատվիա–Հայաստան հանդիպումը
Ռիգայում մեկնարկել է ֆուտբոլի «Եվրո-2024»-ի որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ Ալեքսադր...