Իսրայելի հարվածները Սիրիային կարող են հրահրել զինված էսկալացիա ամբողջ տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ հոկտեմբերի 12-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին։ Հարձակման հետևանքով վնասվել են Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիները և դադարեցվել դրանց գործունեությունը։
«Իսրայելական կողմի այս գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնական նորմերի կոպիտ խախտում են»,–նշվում է հաղորդագրության մեջ:
«Հարձակումների թիրախը կրկին եղել են Սիրիայում այնպիսի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են օդանավակայանները։ Այսպիսով, անմեղ մարդկանց կյանքը և միջազգային օդային երթևեկության անվտանգությունը ենթարկվել են իրական վտանգի։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացման համատեքստում նման ուժային գործողությունները հղի են չափազանց վտանգավոր հետևանքներով, քանի որ դրանք կարող են հրահրել զինված սրացում ամբողջ տարածաշրջանում։ Սա ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ»,– նշել է ՌԴ ԱԳՆ–ն։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...