Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Բարձրացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցը։
Կողմերը գոհունակություն են հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, դրա ներուժի աճով և, առհասարակ, այս երթուղիով բեռնափոխադրումների ծավալների ավելացմամբ՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային տրանսպորտով։
Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությանը:
Նշվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...