Ֆրանսիան արգելում է պաղեստինցիներին աջակցող բողոքի ցույցերը
Ֆրանսիան արգելում է պաղեստինցիներին աջակցող բողոքի ցույցերը: Այս մասին Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դամանինը հայտարարել է երկրի բոլոր պրեֆեկտներին ուղարկված նամակում, փոխանցում է Reuters-ը։ Որոշումն ընդունվել է, քանի որ գործողությունները «կարող են հանգեցնել հասարակական կարգի խախտման»։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության բռնկումից հետո ՀԱՄԱՍ-ը ողջ մահմեդական աշխարհին կոչ է արել հոկտեմբերի 13-ին պաղեստինցիներին աջակցող ակցիաներ կազմակերպել։
Փարիզում հոկտեմբերի 12-ին արգելվել են պաղեստինցիների աջակցության երկու ցույցեր՝ անկարգությունների վախի պատճառով։ Ոստիկանությունը ցրել է պաղեստինամետ հանրահավաքի մասնակիցներին։
Ֆրանսիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սկզբից ի վեր, ավելի քան 20 մարդ կալանավորվել է հրեաների դեմ գործողությունների, այդ թվում՝ դպրոցում երեխաներին ահաբեկելու պատճառով։
Գերմանիան ուժեղացրել է հրեական հաստատությունների անվտանգությունը, այդ թվում՝ դպրոցներում և սինագոգներում։ Լոնդոնում երկու հրեական դպրոցներ փակ են մինչև երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ը, երեխաների անվտանգության համար։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...