Հռոմի պապը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատել գերիներին և մտահոգություն հայտնել Գազայի պաշարման առնչությամբ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել Իսրայելից գերեվարված բոլոր անձանց՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Իսրայելի կողմից Գազայի «ամբողջական» պաշարման առնչությամբ: Այս մասին Հռոմի պապը հայտնել է իր ամենշաբաթյա ընդունելության ժամանակ։
«Ես աղոթում եմ այն ընտանիքների համար, որոնք տեսան, թե ինչպես տոնը վերածվեց սգո օրվա, և խնդրում եմ, որ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն», - նրա խոսքերն է վկայակոչում Reuters գործակալությունը։
Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի գործողություններին Իսրայելի պատասխանին, Ֆրանցիսկոս պապն ասել է. «Հարձակման ենթարկվողների իրավունքն է պաշտպանվել, բայց ինձ շատ է անհանգստացնում ամբողջական պաշարումը, որում ապրում են Գազայի պաղեստինցիները, որտեղ նույնպես բազմաթիվ անմեղ զոհեր են եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...