«Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզու՞մ է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության բանակցություններին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Վաղը, ռուսական կողմի առաջարկով, Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի միջնորդությունը, քանի որ նա թե մեր, թե Հայաստանի դաշնակիցն է ու ներկա է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների։
Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։
Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզու՞մ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարևոր գործեր ունի։ Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղո...
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Հայերի Էթնիկ զտումը կարող է ավելի խորանալ, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի». Էլիսոն ՄաքԴոնալդ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամ...