Թրամփը դեմ չէ, որ ժամանակավորապես դառնա Ներկայացուցիչների պալատի նախագահ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ժամանակավորապես լինել Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում, քանի դեռ օրենսդիրները չեն որոշել, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, գրում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ ինքը կարող է միայն «կարճ ժամկետով» զբաղեցնել խոսնակի տեղը, քանի որ նախատեսում է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Թրամփը նշել է, որ դա կարող է լինել «30, 60 կամ 90 օր ժամկետ»։
«Ինձ խնդրեցին հանդես գալ որպես միավորող, քանի որ ես շատ ընկերներ ունեմ Կոնգրեսում», - ասաց քաղաքական գործիչը:
Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ով է իրեն դիմել այս առաջարկով, սակայն մի քանի հանրապետականներ ավելի վաղ հայտնել էին, որ կցանկանային նախկին նախագահին տեսնել խոսնակի պաշտոնում։
Հավելենք, որ այս պաշտոնը զբաղեցրել է Նենսի Փելոսին, որը 2022թ.-ին այցելե է Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...