ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Արցախում մնացած քաղաքացիներին
ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Լեռնային Ղարաբաղում մնացած քաղաքացիներին։ Հաց թխելու և հասցեական առաքում ապահովելու գործընթացն իրականացրել են խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման համար:
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Հավելենք, որ Արցախում մնացած անձանց ստույգ թիվը հայտնի չէ։ Վերջին տվյալներով ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե լինեն ամուր միջազգային երաշխիքներ, մարդիկ կվերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան
Արցախը գրեթե ամբողջությամբ ամայացած է, մնացել է ոչ ավելի, քան մի քանի հարյուր մարդ, ովքեր նույնպես հեռանում են։ Այս մաին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի
News.am -ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հումանիտար օգնության հսկայական շարասյունը սպասում է Եգիպտոսից Գազա մտնելուն
Հումանիտար օգնության հսկայական շարասյունը, որն ուղարկվել է ինչպես մուսուլմանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունն...