ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիլիկյան թաղամասում քաղաքացին տրակտորով վնասել է քաղաքապետարանի տրակտորը
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղաքապետի համապատասխան որոշումներով Երևանի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում Երևան համայնքին պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության իրականացվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինության կառուցման շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվել են ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք:
Թվով 21 շինությունների քանդման աշխատքները մեկնարկել են այսօր և մինչ այս պահը շարունակվում են:
Քանդման աշխատանքները ընթացել են ապօրինի կառույցները տնօրինողների քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի ներքո:
Քաղաքացիները նաև բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև վնասել են քաղաքապետարանի գույքը:
Բոլոր ապօրինի շինությունները կառուցվել են նախընտրական շրջանում: Քաղապետարանի դիրքորոշումն այն է, որ ցանկացած ապօրինի քայլին հետևելու են ամենակոշտ մեթոդները:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե լինեն ամուր միջազգային երաշխիքներ, մարդիկ կվերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան
Արցախը գրեթե ամբողջությամբ ամայացած է, մնացել է ոչ ավելի, քան մի քանի հարյուր մարդ, ովքեր նույնպես հեռանում են։ Այս մաին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք հույս ունենք, որ հայրս ազատ կարձակվի. Ռուբեն Վարդանյանի որդի
News.am -ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարարի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուվրի թանգարանի այցելուները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հումանիտար օգնության հսկայական շարասյունը սպասում է Եգիպտոսից Գազա մտնելուն
Հումանիտար օգնության հսկայական շարասյունը, որն ուղարկվել է ինչպես մուսուլմանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունն...