ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունեմ, որ ԼՂ նախկին ղեկավարների հանդեպ Ադրբեջանը հումանիզմով կառաջնորդվի. Պուտին

Վարողի հարցին, թե Ռուբեն Վարդանյանին ինչպես կարող է օգնել Ռուսաստանը, կոչ անել Ադրբեջանի ղեկավարությանը բարեհոգություն ցուցաբերել նրա նկատմամբ։ Պուտինը պատասխանել է. «Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է մեր քաղաքացիությունից։ Մենք միշտ էլ դա արել ենք, ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և՛ հիմա, և՛ անցյալում ու նա ինձ վստահեցրել է, որ կապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

 

Այնտեղ ուղղակի էլ հայերն չկան, միգուցե 1000-1500։ Ինչ մնում է նախկին ղեկավարներին, ինչպես հասկանում եմ, նրանց նույնիսկ Երևանում չեն ցանկանում տեսնել։ Ես հույս ունեմ, որ այս վիճակում, երբ տարածքային, իրավական հարցերը լուծվել են, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի հումանիզմով», - հավելել է Պուտինը։