ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղում Լաչինի միջանցքի փակումն ու Ղարաբաղի վերջին շաբաթվա դեպքերը անխուսափելի էին». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստին։ Պուտինն իր ծրագրային ելույթում խոսել է տարբեր թեմաներով՝ միջազգային քաղաքականություն, տարածաշրջանային խնդիրներ, անվտանգային կառույցներ, ազգայնականություն, պետություն և միջազգային իրավիճակ։ Անդրադառնալով վերջին պատերազմին, Ադրբեջանի գործողություններին ու Ղարաբաղի վիճակին, Պուտինն ասել է.
«Այն ինչ տեղի ունեցավ Լաչինում, դրա փակումը ու Ղարաբաղում անխուսափելի էր, այն բանից հետո երբ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Ժամանակի հարց էր, թե երբ ու ինչպես Ադրբեջանը այնտեղ սահմանադրական կարգ ու կանոն կհաստատի։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ Ադրբեջանի սահմանադրության սահմաններում։ Դե ինչ անենք Հայաստանը ճանաչել է, իսկ մենք չենք ճանաչում։ Դա նոնսենս կլիներ։
Բրյուսելյան հայտարարությունում ոչ մի կարգ ու կանոն չկար՝ ինտեգրացիան, նրանք իրավունքի պահպանման հարցերի վերաբերյալ։ Միշելն ու իր ընկերները պետք է դրա մասին մտածեին երբ ՀՀ վարչապետ Փաշինյանին համոզում էին, պետք է մտաշեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին», - հավելել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ՊԱԾ-ն կադրեր է հրապարակել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ենթարկելուց
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ցուցադրել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր խաղաղապահները այդպես էլ իրավական կարգավիճակ չստացան». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստին։ Պուտինն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կադրեր է հրապարակել Գրանադայից
Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կադրեր է հրապարակել Գրանադայում քառակողմ հանդիպումից
Գրանադայում քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի ն...