«Մենք աջակցում ենք Հայաստանին և կրկնապատկելու ենք մեր օգնությունը». Ուրսուլա Ֆոն դեր Լեյեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հավաքի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է գագաթնաժողովի քննարկելիք հարցերից, այդ թվում՝ Հայաաստանից․
«Հայաստանի թեման այսօր կարևոր տեղ է ունենալու մեր հանդիպմանը։ Ես այսօր հանդիպելու եմ Հայաստանի վարչապետին։ Մենք աջակցում ենք Հայաստանին, աջակցում երկրի հումանիտար կարիքների լուծմանը, որի համար արդեն ուղղել ենք 5,2 մլն եվրո։ Ես Նիկոլ Փաշինյանին կհայտնեմ, որ մենք կրկնապատկելու ենք այն՝ հասցնելով 10,4 մլն եվրոյի։ Մենք նաև ուղղակի բյուջետային օգնություն կտրամադրենք՝ 15 մլն եվրոյի չափով։
Կքննարկենք, թե էլ ինչ կարող ենք անել՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին իրավիճակում», - հայտարարել է Ֆոն դեր Լեյենը։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...