Գրանադայում քննարկումները պետք է լինեին 3 սկզբունքների հիման վրա. ՔՊ պատգամավոր
Գրանադայում քննարկումները տեղի էին ունենալու երեք սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրվել է նաև Բրյուսելում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Սկզբունքներից առաջինը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանն է վերաբերում` համապատասխանաբար 29.800 և 86.600 քառակուսի կմ տարածքով, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` լիազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, և երրորդ սկզբունքն այն էր, որ դեմարկացիան և դելիմիտացիան տեղի ունենան Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, պետք է որոշում կայացվի` որ քարտեզով»,–ասել է Հովհաննիսյանը։
Թեպետ Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից, սակայն հայկական կողմը պատրաստվում է հանդիպել եվրոպական քաղաքական ներկայացուցչության մի շարք անդամների հետ` ներկայացնելու ՀՀ մոտեցումները, սկզբունքները և հույս հայտնելով աջակցություն ստանալ եվրոպական գործընկերներից խաղաղության օրակարգի վերաբերյալ։
Լրագրողները հարցրին` արդյոք հնարավոր է Արևմուտքի փոխարեն Ալիևի հետ հաջորդ հանդիպումը լինի Մոսկվայում։
«Եկեք «փոխարեն» բառը չօգտագործենք։ ՀՀ–ն օգտագործում է բոլոր դիվանագիտական խողովակները, արդյունավետ հարթակները տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար»,–պատասխանել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...