Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը
Ռուսաստանը մարդասիրական նկատառումներից ելնելով Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում է առանց վիզայի ռեժիմը, ի տարբերություն Կիևի, որը ռուսաստանցիների համար վիզաներ է սահմանել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նույն ճանապարհով չի գնա, չի նմանվի կիևյան ռեժիմին և վրեժխնդիր չի լինի հասարակ մարդկանցից, որոնք շահագրգռված են բարեկամական, հոգևոր կապերը պահպանելու հարցում, – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ – Մարդասիրական այս տրամաբանությունից ելնելով առանց վիզայի ռեժիմը կպահպանվի»։
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը կիևյան ռեժիմը որոշում ընդունեց ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին` միակողմանիորեն խզելով առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։
«Մինչ այդ, հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք վիզայի ռեժիմ գոյություն չի ունեցել։ Այդ պրակտիկայի խարխլումը Կիևի կողմից ուղղված էր մարդկանց միջև շփումը առավելագույնս դժվարացնելուն», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր
«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղ...