Զախարովան անդրադարձել է Գրանադայի հանդիպումից հրաժարվելու՝ Ալիևի որոշմանը
«Ամեն երկրի իրավունքն է որոշել իր քայլերը, տվյալ դեպքում, որքան հասկանում ենք, խոսքը մի հանդիպման մասին է, որին մենք չենք մասնակցում։ Հետևաբար, կողմերի որոշումները մեկնաբանելն անհրաժեշտ չեմ համարում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը մասնակցելուց Ալիևի հրաժարվելու մասին հրապարակումներին։
«Բաքուն պարբերաբար մեկնաբանում է իր քայլերը, հետևաբար, նման հարցերը, կարծում եմ, պետք է հասցեագրել ադրբեջնական կողմին»,- ասել է նա։
Այս համատեքստում Զախարովան ասել է, թե ՌԴ միջնորդական դերը եղել է պրակտիկ, որը հիմնված էր երեք փաստաթղթի վրա ու հաշվի էր առնում բոլոր մանրուքները՝ առկա իրողություններ, պատմություն ու ապագա. «Այլ հարց, որ սրան ներգրավվեցին արևմտյան գործընկերները, որոնք փորձեցին իրենց օգուտը քաղել»։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր
«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղ...