ԵՄ-ն վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հարցում. Զախարովա
Եվրոպական միությունը վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Հայաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` ԵՄ–ն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն ոչ միայն Բալկաններում, այլև Հայաստանում։
«Մեծ խոստումներ տվեցին, բայց ոչինչ չարեցին բացի սադրանքներից, որոնք էլ հանգեցրին իրավիճակի սրման։ Այդ ամենը կարելի էր և պետք էր լուծել իրավական, քաղաքական առումով` հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական յուրահատկությունները»,– ասել է Զախարովան։
Հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ԵՄ առաքելության գործողությունները, մասնավորապես, ԼՂ–ում ստեղծված իրավիճակի կոնտեքստում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց` եվրոպական դիտորդները ամենաստոր դիրքն են բռնել։ Դիվանագետի խոսքով` սկզբում նրանք Հայաստանին խոստումներ տվեցին, հետո Երևանին ներքաշեցին հերթական ծուղակը, դրանից հետո էլ դարձան իրավիճակի լուռ դիտորդներ։
ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից Հայաստանին հետ էր պահում հենց Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Զախարովայի խոսքով` Բրյուսելն առաջին «երգիչներից» էր, թե պետք չէ կատարել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել էին Մոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ հատուկ ճանապարհով։
«Ցավոք, մենք հիմա տեսնում ենք, թե ուր բերեց այս հատուկ ճանապարհը, և, թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես եկել որպես միջնորդ հրադադարի հասնելու հարցում։ Այդ ամենը տեսել է նաև Եվրամիությունը»,– նշել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան:
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր
«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղ...