«Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ». ՀՀ ԱԺ փոխնախագահ
Հայաստանը մշտապես մեծ ուշադրություն է արժանացնում ՌԴ-ի հետ ունեցած մեր հարաբերույուններին, շատ կարևոր է, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմնյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։
Այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգային հարցերը միշտ բխում են երկու երկրների ու ժողովուրդների շահերից։
«Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները, իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծեկու միջոցով դիվիդենտներ շահել ներքաղաքական ասպարեզներում։ Բազմիցս փաստել ենք, որ Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից և գոյություն ունի մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։ Այս մեխանիզմի իրագործման համար հարցի՝ կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց», - ասաց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ առկա է, և հույս հայտնեց, որ ռուսաստանյան գործընկերները չեն շարունակի այդ հնարավորութունն անտեսել։
«Ցանկանում եմ նշել, որ տարաձայնություններ ու լարվածություններ լինում են բոլոր ընկերների, բարեկամների, գործընկեր երկրների և նույնիսկ հարազատների միջև։ Թվացող լարվածությունը, վստահ եմ, ժամանակավոր է, վստահ եմ՝ այն կպարզաբանվի և կհաղթահարվի», - եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...