«ՄԱԿ–ի` Լեռնային Ղարաբաղ այցը շատ ուշացած էր». Խանդանյան
ՄԱԿ–ի գնահատականները և Լեռնային Ղարաբաղ այցը շատ ուշացած էին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նշենք, որ հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո է միայն ժամանել ԼՂ։
Ավելին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել էր, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չի ստացել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն, չեն հայտնաբերել սատկած ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։
«10 ամիս շարունակ մենք ասել ենք, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարել և կոչ ենք արել ՄԱԿ–ի գործակալություններին գնալ ԼՂ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել ու արձանագրել իրավիճակը։ Բայց, ըստ էության, այդ հորդորներն ու կոչերը տեղ չեն հասել տարբեր հանգամանքների բերումով, և ես հիմա գնահատում եմ, որ ուշացած է ՄԱԿ–ի առաքելության այցը»,–ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հայտարարությանը, իշխանական պատգամավորը այդ ձևակերպումները նորմալ չի համարում։
«Այս ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում, իսկ էթնիկ զտումն ավերածությունների մասին չէ միայն։ Այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստանն, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի ու 10 ամիս շարունակվող բլոկադայի հետևանքով»,–ասաց նա։
Խանդանյանը հույս է հայտնում, որ ՄԱԿ–ը ի վերջո կարձանագրի, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում և դրա հետ կապված ՄԱԿ–ն իր գործիքակազմը գործի կդնի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...
Հույս ունենք, որ որևէ ժամանակավոր վարչակազմ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած կապերը չի քանդի. Լավրով
ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն...