Հռոմի ստատուտի վավերացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին
Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ստրատեգիական սխալ որոշում է, որը նախ և առաջ խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար: Այս մասին Telegram-ում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Կարելի է բացատրել ցանկացած որոշում, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, պետք է պատասխանեն, թե ինչու: Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների ընտրությունն է, իսկ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է դրան», – նշել է Վոլոդինը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...