«Հռոմի ստատուտի վավերացումը չի հակասում ՀՀ-ի կամ ՌԴ-ի միջազգային պարտավորություններին». Վլադիմիր Վարդանյան
Հռոմի ստատուտի վավերացումը չի հակասում Հայաստանի կամ Ռուսաստանի միջազգային պարտավորություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով` փաստաթուղթը վավերացնելով` Հայաստանը ոչ միայն չի արել այնպիսի բան, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, այլև չի արել որևէ արարք, որը կհակասի ՌԴ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Վարդանյանը պարզաբանեց` փաստաթղթի վավերացումը թույլ կտա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, ապահովել նրա շահերի դատական պաշտպանության հնարավորությունը:
«Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը` որպես հանցագործության զոհ, պետք է ունենան երաշխիքներ, որ իրենց իրավունքները կպահպանվեն միջազգային մակարդակով, և այդ մեխանիզմով մենք շարժվելու ենք առաջ», - ասաց նա:
Վարդանյանը հավելեց, որ Հռոմի ստատուտի վավերացումն իրավական հիմք է տալիս հետաքննելու մարդկության դեմ հանցագործության այն տեսակը, որն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...