Այս պահին 4500 թափուր աշխատատեղ կա. Նազելի Բաղդասարյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված է https://www.workforall.am/ կայքում այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ կայքը ստեղծվել է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում։
Կայքում գրանցվելուց հետո, օգտվելով որոշակի կարգավորումներից, հնարավոր է նշել այն մարզը, որտեղ անձը գրանցված է, նշել աշխատանքային ոլորտը և տեսնել, թե ինչ աշխատանքերի համար թափուր հաստիքներ կան։
«Եթե անձը ֆիքսում է որևէ աշխատատեղ, Միասնական սոցիալական ծառայությունը կարող է կազմակերպել այդ անձի և գործատուի միջև կապը։ Դրա համար պետք է դիմել մոտակա Միասնական սոցիալական ծառայություն կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին»,–ասաց նա։
Անդրադառնալով առողջապահության և կրթության ոլորտում առկա թափուր հաստիքներին Բաղդասարյանը որոշակի տվյալներ ներկայացրեց։
«ՀՀ մարզերում ընդհանուր առմամբ առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի կարիք։ Ըստ տեղաբաշխվածության հետևյալ պատկերն է` Արագածոտնում՝ շուրջ 37 հաստիք, Արարատում` 26, Արմավիրում` 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում` 32, Լոռիում` 65, Շիրակում` 32, Տավուշում` 23, Վայոց Ձորում` 23»,–ասաց նա։
Բաղդասարյանը նաև հայտնեց, որ ՀՀ մարզերում և Երևանի դպրոցներում այս պահին կա 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում` 7, Գեղարքունիքում` 22, Արարատում` 132, Կոտայքում` 60, Արագածոտնում` 48, Արմավիրում` 258, Շիրակում` 26, Լոռիում` 449, Տավուշում` 11, Վայոց Ձորում՝ 6, Երևանում` 16։
Բացի այդ, մոտ 21 հազարից 2784 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում, որոնցից Սյունիքում` 140, Վայոց Ձորում` 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում` 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում` 110, Լոռիում` 103, Տավուշում` 161 և Երևանում` 450։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տու...
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առևանգվածներին. նոր գերեվարվածների տվյալները հավաքագրվում են
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն...
ԼՂ-ից տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռ...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվեհամարները բացվելու են անվճար. Նազելի Բաղդասարյան
Այս շաբաթվանից սկսվելու է 100-հազարական դրամների բաշխման գործընթացը: Բանկային քարտ չունեցողները պետք է բանկային հաշիվ բա...