«Անգամ հենց նիստի սկզբից հարկ չհամարվեց հարգել մեր զոհերի հիշատակը». Արծվիկ Մինասյան
ԱԺ-ն սկսել է հերթական քառօրյան։ Մտքերի փոխանակման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ այս նիստը գումարվում է ադրբեջանական ոճրագործությունների՝ մարդկանց սովամահ անելու, պատերազմի միջոցով բռնի տեղահանման և Արցախը հանձնելու ակտից հետո։
«Տրամաբանական կլիներ, որ ԱԺ օրակարգի հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծություն, գնահատում, սակայն տեսնում ենք, որ նման որոշում չկա։ Գուցե դրա պատճառն այն է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունն այս ազգային ողբերգությանը կամ որն ավելի վատ է՝ փորձել այդ մեղքը բարդել այլոց վրա։ Մինչդեռ, սա ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր ու կործանարար է»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք.«Անգամ հենց նիստի սկզբից հարկ չհամարվեց հարգել մեր զոհերի հիշատակը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...
Հույս ունենք, որ որևէ ժամանակավոր վարչակազմ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած կապերը չի քանդի. Լավրով
ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն...