«Սա խաբեություն է, սա բեմականացում է». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր և իր ընկերության՝ Trump Organization-ի դեմ ուղղված քաղաքացիական հայցը որակել է խաբեություն և կեղծիք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին
Թրամփի դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատական լսումները մեկնարկում են հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում:
«Սա խաբեություն է, սա բեմականացում է», - դատական լսումների մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ իր դեմ հանցագործություն է իրականացվում, քանի որ դատախազն ու գլխավոր դատախազը կոռումպացված են:
Թրամփը համարում է, որ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական են և նպատակ ունեն խանգարել իրեն առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։
Նախորդ շաբաթ Նյու Յորքի դատավորը Թրամփին մեղավոր էր ճանաչել խարդախության մեջ։ Ըստ դատավոր Արթուր Էնդորոնի որոշման՝ Թրամփը տարիներ շարունակ ավելի քան 2 մլրդ դոլարով ուռճացրել էր իր կարողության չափը, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վարկեր ստանա։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը պահանջում է, որ Թրամփը 250 միլիոն դոլար տուգանք վճարի։ Բացի այդ, նա պահանջում է արգելել Թրամփին գործունեություն վարել Նյու Յորքի նահանգում։ Ըստ BBC-ի՝ այս գործողության արդյունքում Trump Organization-ը կարող է ստիպված լինել իր գույքի վերահսկողությունը հանձնել դատարանի կողմից նշանակված անձի։
Այս քաղաքացիական հայցի շրջանակներում Թրամփին ազատազրկում չի սպառնում։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ նաև քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Նրան մեղադրում են Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները տապալելու փորձի, գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման, պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...
Հույս ունենք, որ որևէ ժամանակավոր վարչակազմ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած կապերը չի քանդի. Լավրով
ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն...