Մեծ Բրիտանիան Լեհաստանում կտեղակայի Typhoon կործանիչներ
Լոնդոնը պատրաստվում է Typhoon կործանիչներ տեղակայել Լեհաստանի տարածքում՝ Հանրապետությունը պաշտպանելու նպատակով։ Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գրանտ Շապսը, փոխանցում է ТАСС-ը։
Ըստ Շապսի՝ «բրիտանական ռազմաօդային ուժերը տեղակայված են Լեհաստանում՝ աջակցելու ՆԱՏՕ-ի դաշնակցին՝ ընդդեմ ռուսական միջամտության աճող սպառնալիքի»:
Նախարարը հավելել է, որ Լեհաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ համապատասխան միջոցը հզոր ազդանշան է դարձել առ այն, որ Լոնդոնը աջակցում է իր գործընկերների ազատությանը և ժողովրդավարությանը։
Ավելի վաղ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը հայտարարել էր Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ HIMARS ՀԿՌՀ-ի արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման մասին։