Մեծ Բրիտանիան առաջին անգամ իր զորքերը կտեղակայի Ուկրաինայում. The Telegraph
Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում:
Սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար Գրանտ Շեպսի նախաձեռնությունն է, որը ցույց է տալիս բրիտանական կողմի զգալի աջակցությունը:
Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ նախարարը։ Շեպսը նաեւ ասել է, որ բանակցություններ է վարել բանակի ղեկավարների հետ՝ բրիտանական պաշտոնական ուսումնական ծրագիրը Ուկրաինա տեղափոխելու վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել բրիտանական պաշտպանական ընկերություններին ավելի շատ գործարաններ բացել Ուկրաինայում:
Շեպսը, որը վերջերս էր այցելել Կիև, ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է բրիտանական նավատորմի դերը՝ Սև ծովում ռուսական հարձակումներից պաշտպանելու գործում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի գլխավորած «Ինտեր ֆլեքս» օպերացիայի շրջանակներում ռուսական լայնամասշտաբ պատերազմի սկզբից ուկրաինական զինված ուժերի ավելի քան 20 000 զինվորներ են վերապատրաստվել։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերման հարց չի քննարկում: Այս մասին ria.ru-ի...
Իսրայելի ամբողջ տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Իսրայելի ամբողջ տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել: Որոշ աղբյուրներ հաղորդում են Երուսաղեմում պաղեստինցիներ...
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում: Այս մասին «Franceinfo» ռադիոկայանին տվա...
Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի Բալիկչի քաղաքի մոտ մեկնարկած ՀԱՊԿ անդամ պետությունների «Անխախտ եղբայրություն» զորավարժո...