Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերման հարց չի քննարկում:
Այս մասին ria.ru-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։ «Խոսքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ընթացիկ գործունեության վերաբերյալ պլանավորված շփումների մասին է»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի ամբողջ տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Իսրայելի ամբողջ տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել: Որոշ աղբյուրներ հաղորդում են Երուսաղեմում պաղեստինցիների և Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի հատվածում ցամաքային գործողություններին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իսրայելի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի հատվածում ցամաքային գործողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Գազայի սահմանին մոտ գտնվող իսրայելական բազայի գրավման կադրերը
Սահմանամերձ շրջաններ ներխուժած ՀԱՄԱՍ-ի զինյալները կադրեր են հրապարակում Գազայի հատվածի սահմանին գտնվող բնակավայրերում իս...
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իսրայելցի գեներալ Նիմրոդ Ալոնին գերի է ընկել
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իսրայելցի գեներալ Նիմրոդ Ալոնին գերի է ընկել սահմանի մոտ գտնվող իր տնից։ Թելագրամ ալիքներում «Համաս...