Զելենսկին ԱՄՆ-ի հետ պատրաստվում է նոր հարձակման Զապորոժիեի ԱԷԿ–ը գրավելու համար. աղբյուր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կուրատորների հետ համաձայնեցրել է նոր հարձակման և Զապորոժիեի ատոմակայանի գրավման պլանը, լրագրողներին հայտնել է իրավասու մարմիններին մոտ կանգնած աղբյուրը, գրում է РИА Новости–ն:
«Այդ նպատակների համար Նիկոլաևի մարզում կենտրոնացած է Ուկրաինայի Զինված Ուժերի ծովային հետևակի մեծ խումբ՝ Դնեպր գետն անցնելու համար։ Բրիտանացի հրահանգիչները գործողություններ են պլանավորում Զապորոժիեի ատոմակայանի գրավման համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան Զելենսկու հերթական արկածը, ով ամեն գնով փորձում է ապացուցել իր արժեքը։ Սակայն դա կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, հավելել է աղբյուրը։
«Մենք ուշադիր հետևում ենք հակառակորդի գործողություններին»,- եզրափակել է նա։
Հունիսի սկզբից ուկրաինական զորքերը փորձում են առաջ շարժվել Զապորոժիեի, Յուժնոդոնեցկի և Արտեմովսկի ուղղություններով՝ մարտական դիրք նետելով ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված և արևմտյան ռազմական տեխնիկայով զինված ստորաբաժանումներ։
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իրենք չեն կարողացել էական հաջողությունների հասնել ռազմաճակատի ոչ մի հատվածում։ Նա նաև նշել է, որ ուկրաինական ներկայիս հարձակումը պարզապես սայթաքում չէ, այլ ձախողում:
Երեքշաբթի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սեպտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 17 հազար զինվոր և ավելի քան 2,7 հազար սպառազինություն։