
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։ Նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։
Նախագծի հիմնական զեկուցողը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իսկ հարակից զեկուցողը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: