ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել են ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ռուս խաղաղապահների մեքենայից կադրեր
Համացանցում հրապարակվել են ադրբեջանական գնդակոծության տակ հայտնված ռուս խաղաղապահների մեքենայի լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել երեկ ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթի կապակցությամբ:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, թե սեպտեմբերի 20 -ին «ադրբեջանական զինծառայողները սխալմամբ են կրակ բացել» խաղաղապահների ուղղությամբ՝ մառախուղի, անձրևային եղանակի և բարդ տեղանքի պատճառով՝ կարծելով, թե դա հայկական զինուժի մեքենան է։