Խաղաղապահները տարհանել են ավելի քան 3,1 հազար մարդու․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցախում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքով ստեղծված իրավիճակը․
Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր խաղաղապահները տարհանել են ավելի քան 3,1 հազար մարդու Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
Նրանցից 1428-ը երեխաներ են. բոլոր տարհանվածները գտնվում են խաղաղապահ կոնտինգենտի հետ։ Ապահովված են հանգստով և տաք կերակուրներով։
Ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի։ Քաղաքացիներին ուղեկցելիս կրակի տակ է հայտնվել խաղաղապահների շարասյունը։
Կողմերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է արյունահեղությունը կանխելու և անվտանգությունն ապահովելու համար,
ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել։
Նմանատիպ հոդվածներ
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում...
Պուտինը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում «հակամարտության սուր փուլը» հաղթահարելու կապակցությամբ
Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախաֆագ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանա...