ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունների ձայներ Հրապարակում. իրավապահները կիրառեցին հատուկ միջոցներ
Քիչ առաջ իրավիճակը բավական լարված էր Հանրապետության հրապարակում: Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ իրավապահները կիրառեցին լուսաձայնային նռնակներ, լսվեցին պայթյուններ:
Հատուկ միջոցների կիրառման հետևանքով կան վիրավորներ: Ըստ տեղեկությունների՝ տուժածների թվում նաև ոստիկաններ են:
Ոստիկանությունից Auroranews.am–ի հետ զրույցում չնշեցին, թե քանի վիրավոր ոստիկան կա:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է կառավարության շենքի մոտ քաղաքացիներն ակցիա են իրականացնում։
Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ կառավարության անգործության նկատմամբ Արցախում ընթացող պատերազմական գործողությունների հանդեպ։