ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության մոտ ցուցարարներից մեկը կորցրել է գիտակցությունը
Քիչ առաջ իրավիճակը բավական լարված էր Հանրապետության հրապարակում: Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ իրավապահները կիրառեցին լուսաձայնային նռնակներ, լսվեցին պայթյուններ:
Հատուկ միջոցների կիրառման հետևանքով կան վիրավորներ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ ցուցարարներից մեկը կորցրել է գիտակցությունը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է կառավարության շենքի մոտ քաղաքացիներն ակցիա են իրականացնում։