Դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվել նրա ուղարկած նամակից հետո: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, մանրամասն նամակ է եղել, որտեղ ներկայացվում էր հայկական կողմի տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ։ Այդ պահին իրականում աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքերը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ՝ երեկվա դրությամբ այդ աշխատանքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին խմբաքանակը երկու ուղղություններով` Աղդամի և Լաչինի ճանապարհներով, ուղարկվեցին, բայց, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Այդ ժամանակից ի վեր որևէ այլ շփում չի եղել», – ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...