Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը:
«Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:
Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:
Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:
Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...