Միրզոյանն ու Բայրամովը մեկնել են Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ ԳԱ նստաշրջանին
Այսօրվանից մինչև սեպտեմբերի 24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների: Արտգործնախարարությունը նշում է, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։
Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Արդյոք Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենան, կողմերը չեն հստակեցնում։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...