Մի բեռնատարը Ակնայից գնաց Ասկերան, մյուսը՝ Գորիսից. ընդամենը այսքանը. Դավիթ Բաբայան
Ճանապարհ բացելու մասին խոսելը սխալ է. Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իբր Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի (Լաչինի) միջանցքի միաժամանակյա բացման մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումները:
«Մենք տեսնում ենք, որ որոշակի շահարկումներ են սկսվել, թե «ճանապարհները բաց են», և երկու կողմից՝ և՛ ադրբեջանական, և՛ ներհայկական լրատվական տարածքում։ Ճանապարհները բաց չեն. պարզապես Լաչին-Բերձոր միջանցքում հսկայական մարդասիրական բեռներ են կուտակվել, Արցախի բնակչությունը բառիս բուն իմաստով սովամահ է լինում: Պետք էր ինչ-որ կերպ, գոնե մի փոքր կաթիլ օգնություն, ալյուր, առաջին հերթին, հասցնել Արցախ։ ԿԽՄԿ-ի մարդասիրական բեռները տեղակայվել են Բարդայում։ Մեքենան բեռնված է եղել շվեյցարական, իսպանական և ռուսական ապրանքներով՝ հիմնականում հիգիենայի պարագաներով և դեղամիջոցներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս մեքենան անցկացնել Ակնայով (Աղդամ): Վարորդն ադրբեջանցի չէ, մեքենան ադրբեջանական չէ, համարանիշները ադրբեջանական չեն, ապրանքները՝ եւս, որպեսզի թույլ տան Գորիսից 20 տոննա ալյուր տեղափոխվի սովահար Արցախին: Սա մի կաթիլ է տառապանքի օվկիանոսում»,-ասել է Բաբայանը:
Նրա խոսքով` ճանապարհը բաց չէ.
«Մի բեռնատարը Ակնայից գնաց Ասկերան, մյուսը՝ Գորիսից։ Ընդամենը այսքանը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, այսօր առավոտյան Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...