Հայկ Մարությանը փոխանցել է միավորման մասին իր դիրքորոշումը. «ArmLur»
Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի, գրում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուրներին:
«Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրմաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն եւ իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երեւանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել»,-գրում է լրատվամիջոցը:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` Անդրանիկ Թեւանյանն այս առումով ամենակառուցողկանն է տրամադրված, միայն թե Երեւանն ազատագրի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներից: Իսկ ահա «Հանրային ձայն»-ը, կարծես թե, չի ցանկանում առանց փաստաթուղթ միավորվել, պնդում է, որ համաձայն է Մարությանին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ վերահսկողական լծակները փոխանցվեն իրենց:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։
Նշենք, որ Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 հազար 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...